ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Արմեն Սարգսյան. Կառավարությունը պետք է հրաժարական տա

Արմեն Սարգսյան. Կառավարությունը պետք է հրաժարական տա
12.12.2020 | 15:38

Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա՝ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝ տնտեսական, թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում՝ պարտությունը դառնում է սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ, եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել եւ նորից սկսել: Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի եւ այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք: Լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, եւ, հետեւաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում:

Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը եւ կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձեւավորել, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաեւ ընդդիմությունը: Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ: Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր:
Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետեւաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, եւ հետո ստեղծել կառավարություն»:

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ